«Քաղաքացիություն» հասկացությունը։ Քաղաքացու իրավական կարգավիճակը Հայաստանի Հանրապետությունում

Քաղաքացիությունն իր մեջ ներառում է որոշակի իրավունքներ և պարտականություններ։ Այդպիսիք են աշխատանքի, կրթություն ստանալու և այլ իրավունքներ։ Մեր երկրում քաղաքացիությունը սահմանվում է ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով։

Քաղաքացիություն ձեռք բերելու հիմնական գործոններն են որևէ երկրում ծնված լինելու հանգամանքը, ծնողների քաղաքացիությունը, ամուսնությունը  այլ երկրի քաղաքացու հետ կամ որևէ երկրում ապրելով քաղաքացիություն ձեռք բերելը՝ հպատակությունը։շ

Տվյալ երկրում ծնված լինելու հանգամանքը։ Շատ մարդիկ քաղաքացիություն են ստանում այն երկրում, որտեղ նրանք ծնվել են։

Ծնողից ժառանգած քաղաքացիություն։ Եթե ծնեղներից մեկը կամ երկուսը որոշակի երկրի քաղաքացի են, ապա տվյալ անձը, որպես կանոն, դառնում է այդ երկրի քաղաքացի։ Այս սկզբունքը ընդունված է եվրոպական, ասիական, աֆրիկյան շատ պետություններում։

Ամուսնությամ ձեռք բերված քաղաքացիություն։ Քաղաքացիություն կարելի է ձեռք բերել՝ ամուսնանալով տվյալ երկրի քաղաքացիություն ունեցող անձի հետ։

Հպատակություն։ Պետությունները սովորաբար քաղաքացիություն են շնորհում ներգաղթյալներին, ովքեր տվյալ երկրում բնակվել են սահմանված քանակի տարիներ։

Մեր երկրում ընդունված է քաղաքացիության ձեռք բերման «արյանն» սկզբունքը։

Оставьте комментарий