Էլեկտրամագնիսական դաշտի երկու բաղադրիչներից մեկը էլեկտրական դաշտն է։ Էլեկտրական լիցքերը իրենց շրջապատող տարածությունը ենթարկում են որոշակի ֆիզիկական փոփոխության: Այդ փոփոխությունը արտահայտվում է այն բանում, որ տվյալ տարածաթյան մեջ երևան են գալիս էլեկտրական ուժեր:
Այն տարածությունը, որտեղ գործում են էլեկտրական ուժերը, կոչվում են էլեկտրական դաշտ:
Էլեկտրական դաշտն օժտված է էներգիայով։ Այդ էներգիայի խտությունը որոշվում է դաշտի մեծությամբ։
Համասեռ էլեկտրական դաշտը այն դաշտն է, որում էլեկտրական դաշտի լարվածությունը տարածության ցանկացած կետում ունի նույն մեծությունը և ուղղությունը։
Լիցքավորված մարմինն իր շուրջն ստեղծում է էլեկտրական դաշտ, որով էլ ազդում է այլ մարմինների վրա: