Արեգակ

Արեգակը  Արեգակնային համակարգի կենտրոնում գտնվող աստղ է։ Այն համարյա կատարյալ գունդ է։ Արեգակի տրամագիծը մոտավորապես 109 անգամ մեծ է Երկրի տրամագծից։

Արեգակը կազմված  է ջրածնից, հելիումից և մի շարէ չնչին քանակության քիմիական տարրերից։

Արեգակը կազմավորվել  է 4,6 միլիարդ տարի առաջ։ Այն գտնվում է Ծիր Կաթինի կենտրոնից 26 000 լուսատարի հեռավորության վրա։

Արեգակը երկնքի ամենապայծառ  մարմինն է։ Այն մոտավերապես 13 միլիարդ անգամ ավելի պայծառ է, քան մյուս ամենապայծառ աստղը՝ Սիրիիուսը։

 

Реклама

Աստղակերպեր և գիսավորներ

Ասղտակերպեր

Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև եղած տիեզերական տարածությունում Արեգակի շուրջը պտտվումեն հազարավոր քարաբեկորներ։ Դրանք այսպես կոչված փոքր մոլորակները կամ աստղակերպներն են, որոնց թիվն անցնում է 40 հազարից։

Մեզ հայտնի աստղակերպներից ամենափոքրի տրամագիծն ընդամենը 9 մ է։

Ամենամեծ աստղակերպը 940 կմ տրամագծով Ցերերան է։ Աստղակերպերը սովորաբար ձև չունեն, սակայն Ցերերան գնդաձև է։

 

 

Գիսավորներ

Գիսավորները Արեգակնային համակարգում սլացող, սառույցից, փոշուց և քարերից կազմված մեծաբեկորներ են։ Որոշ գիսավորներ Արեգակնային համակարգ են գալիս Կոյպերայի գոտուց։

Ամենահաճախ հանդիպող և հայտնի գիսավորը Հալլեյի գիսավորն է, որի պտտման հաճախականությունը 75 տարի է։

 

 

Աստղադիտակ

Աստղադիտակը երկնային մարմինները դիտելու գործիք է։ Մասնավորապես, աստղադիտակ ասելով հասկանում են օպտիկական աստղադիտակները, որոնք օգտագործվում են ոչ միշտ աստղագիտական նպատակներով։ Աստղադիտակը կազմված է երկու հիմնական մասից՝ դիտակ (երկնային մարմնի լույսը կամ այլ տիրույթի ճառագայթումը հավաքում է կիզակետում, որտեղ լուսանկարչական թիթեղի, ժապավենի կամ այլ կրիչի վրա կարող է նկարվել երկնքի դիտվող տիրույթը) և մեխանիկական (թույլ է տալիս աստղադիտակը ուղղել երկնքի այս կամ այն տիրույթը և երկնոլորտի օրական պտույտին համրնթաց պտտելու միջոցով դիտարկման օբյեկտը դիտման ընթացքում պահել տեսադաշտի նույն դիրքում)։

Գոյություն ունեն աստղադիտակներ էլեկտրամագնիսական սպեկտրի բոլոր տիրույթների համար.

  • Օպտիկական աստղադիտակներ,
  • Ռադիոաստղադիտակներ,
  • Ռենտգենյան աստղադիտակներ,
  • Գամմա աստղադիտակներ:

Բացի այդ, նեյտրինոների տվիչները հաճախ անվանում են նեյտրինոների աստղադիտակներ: Նույնպես աստղադիտակներ կարող են անվանել գրավիտացիոն ալիքների տվիչները։

Առաջին աստղադիտակի գծագրերը հայտնաբերվել են Լեոնարդո Դա Վինչիի գրառումներում։ Առաջին աստղադիտակը կառուցել է Յոհան Լիպերսգեյը 1608 թվականին։ Աստղադիտակի ստեղծումը նույնպես վերագրում են նրա ժամանակակից Զաքարիաս Յանսենին: Առաջինը, ով ուղղել է դիտակը դեպի երկինք, դարձնելով այն աստղադիտակ, և ստացել է առաջին գիտական տվյալները եղել է Գալիլեո Գալիլեյը: 1609 թվականին նա ստեղծել է իր առաջին դիտակը, երեք անգամյա խոշորացումով։ Նույն տարվա ընթացքում նա կառուցեց ութանգամյա խոշորացմամբ մոտ կես մետր երկարությամբ աստղադիտակ։ Ավելի ուշ, նա կարողացավ կառուցել մոտ մեկ մետրանոց աստղադիտակ, որի օբյեկտիվի տրամագիծը կազմում էր 4,5 սմ, և այս դիտակը ապահովում էր 32-անգամյա խոշորացում։ Դա չափազանց անկատար գործիք էր, այն ուներ բոլոր հնարավոր աբերացիաները, այնուամենայնիվ, նրա օգնությամբ Գալիլեյը կատարեց մի շարք հայտնագործություններ։ Սովետական Միությունում խոշոր աստղադիտակների նախագծումը և կառուցման աշխատանքները ղեկավարում էր Լենինյան մրցանակի դափնեկիր Բ. Իոանիսյանը։

Օպտիկական աստղադիտակները օգտագործվում են աստղագիտության մեջ (երկնային մարմինների դիտարկումների համար), օպտիկայում տարբեր օժանդակ նպատակներով. օրինակ՝ լազերային ճառագայթման շեղման չափման համար, ինչպես նաև կարող են օգտագործվել որպես հեռադիտակներ։

Տիեզերական մարմինների հետազոտությունները ռադիո ալիքների տիրույթում կատարվում են ռադիոաստղադիտակներով: Ռադիոաստղադիտակի հիմնական մասերն են. ընդունող անտենան և ռադիոմետրը, զգայուն ռադիո-ընդունիչ, որը կարգաբերվում է ըստ հաճախության և ընդունող սարքավորումը:

 

Արեգակի և Լուսնի խավարումները

Խավարումը  աստղագիտական երևույթ է, որի դեպքում երկնային մարմինները, մեկը մյուսին ծածկելու պատճառով, երկրային դիտորդին ամբողջությամբ կամ մասամբ որոշ ժամանակ չեն երևում։

Խավարումներին են վերաբերում Արեգակի ծածկումը Լուսնով, Լուսնի ծածկումը Երկրի ստվերով, ինչպես նաև աստղերի և մոլորակների ծածկումները Լուսնով, Արեգակի սկավառակով ներքին մոլորակների (Մերկուրիի և Վեներայի) անցումները, մոլորակի սկավառակով արբանյակների անցումները։

Արեգակի խավարումը

Նորալուսնի ժամանակ, երբ Արեգակը, Լուսինը և Երկիրը գտնվում են գրեթե մի ուղղի վրա, Լուսնի ստվերն ընկնում է Երկրի վրա և Երկրի մակերևույթի որոշ մասերից դիտելիս Արեգակն ամբողջությամբ կամ մասամբ չի երևում, որն էլ Արեգակի լրիվ կամ մասնակի խավարումն է։ Տվյալ վայրում Արեգակի լրիվ խավարումը տևում է 2 — 3 (առավելագույնը՝ 8) ր, իսկ մասնակին՝ 2 — 3 ժ։ Երբ խավարման ընթացքում Լուսինը գտնվում է իր ուղեծրի երկրահեռ, իսկ Երկիրը իր ուղեծրի արևամերձ մասերում, Լուսնի անկյունային տրամագիծը դառնում է Արեգակինից փոքր և ծածկում է Արեգակի միայն կենտրոնական մասը (օղակաձև խավարում)։

Լուսնի խավարումը

Լիալուսնի ժամանակ, երբ Արեգակը, Երկիրը և Լուսինը գտնվում են գրեթե մի ուղղի վրա, Երկրի ստվերն ընկնում է Լուսնի վրա և տեղի է ունենում Լուսնի լրիվ կամ մասնակի խավարում։ Լուսնի լրիվ խավարումը առավելագույնը տևում է 1 ժ 45 ր, իսկ մասնակին՝ մի քանի ժամ։

Image result for затмение луны

Օպտիկական երևույթներ

Վաղնջական ժամանակներից մարդիկ պաշտել են լույսը, և հատկապես Երկրի վրա հիմնական լույսի աղբյուրը՝ Արեգակը։

Լույսի վեաբերյալ առաջին գիտական տեսությունը ստեղծել է Իսահակ Նյուտոնը 17-րս դարում։ Ըստ Նյուտոնի լույսը կազմված է փոքրիկ մասնիկներից՝ կորպուսկուլներից, որոնք լուսատու մարմինը  առաքւմ են բոլոր ուղղություններով։

Եթե լուսատու մարմնի չաթերը շատ փոքր են  մինչև էկրան հեռավորությունից, ապա այդպիսի մարմինն անվանում են լույսի կետային աղբյուր։

Մեզ շրջապատող աշխարհում լույսի աղբյուրները չափազանց շատ են և բազմաբնույթ։ Այնուհանդերձ դրանք կա՛մ բնական աղբյուրներ են, կա՛մ արհեստական։

Լույսի բնական աղբյուրներ են Արեգակը, Լուսինը, Աստղերը, լուսատիտիկը և այլն։

Լույսի արհեստական ազբյուրներ են ջերմային աղբյուրները, արհեստական աղբյուրները։

Թափանցիկ համասեռ միջավայրում լույսի ճառագայթները ուղիղ գծեր են։

 

Էլեկտրամագնիսական երևույթներ

Մագնիս նշանակում է «Մագնեսիայից բերված քար»:

Լինում են ձողաձև, պայտաձև, ուղղանկյունաձև, օղակաձև և այլ մագնիսներ։

tes6.jpgtes4.jpg

Իրենց մագնիսական հատկությունները երկար ժամանակ անփոփոխ պահպանող մագնիսներին անվանւմ են հաստատուն մագնիսներ:

 Հաստատուն մագնիսները ձգում են երկաթ կամ երկաթի համաձուլվածք պարունակող մարմինները և չեն ձգում փայտից, ապակուց, գունավոր մետաղներից և այլ նյութերից պատրաստված առարկաները:
 Հատատուն մագնիսի հատկությունները նրա տարբեր մասերում նույնը չեն:
tes8.jpg

Մագնիսի այն տեղամասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավելագույնն է, կոչվում են մագնիսի բևեռներ:

Յուրաքանչյուր մագնիս ունի 2 բևեռ:
Համապատասխանաբար՝ S հարավային և N հյուսիսային: