Ժառանգական հիվանդություններ

Համաձայն շատ գիտնականների կողմից ընդունված դասակարգման՝ մարդու բոլոր ժառանգական հիվանդությունները բաժանվում են 4 խմբի.

  • Մեկ գենի մուտացիայով պայմանավորված հիվանդություններ, որոնց ժառանգումն իրականանում է մենդելյան օրինաչափությունների համաձայն, ուստի դրանց անվանում են նաև «միագեն մենդելյան հիվանդություններ»,
  • Քրոմոսոմային համախտանիշներ (սինդրոմներ). հանդիսանում են քրոմոսոմների կառուցվածքային կամ քանակական վերակառուցումներ։
  • Բազմագործոն (մուլտիֆակտորիալ) հիվանդություններ, որոնց առաջացման համար անհրաժեշտ է ժառանգական և միջավայրի համապատասխան գործոնների զուգակցում։ Դրանց թվում են նաև որոշ ուռուցքային, ինչպես նաև օրգանիզմի ծերացման հետ կապված հիվանդություններ։
  • Ժառանգման ոչ ավանդական տիպ ունեցող միագեն (մոնոգենային) հիվանդություններ, որոնց սերնդեսերունդ ժառանգումը պայմանավորված չէ մենդելյան օրինաչափություններով։

Ժառանգական հիվանդությունների մեծ մասի հիմքում ընկած է որոշակի գենի մուտացիան։Ներկայումս հայտնի են մարդու ավելի քան 3000 ժառանգական հիվանդություններ։

Ժառանգական հիվանդությունների օրինակներ են՝ Ալկապտոնուրիան, Ֆենիլկետոնուրիան, Գալակտոզեմիան, Շաքարային դիաբետը, Դաունի համախտանիշը, Էսվարդսի համախտանիշը և այլն։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s