Թագավորի նոր հագուստը (փոխադրություն)

Շատ ու շատ տարիներ առաջ մի թագավոր կար։ Նա շատ էր սիրում գեղեցիկ հագուստ կրել։ Թագավորը չէր սիրում գնալ թատրոն կամ զբոսանքի, և եթե անգամ գնար այդպիսի մի վայր, ապա միայն նրա համար, որ ցուցադրի իր նոր հագուստը։

Մի անգամ քաղաք եկան երկու խաբեբա։ Նրանք ձևացնում էին, որ ջուլհակ են և հավատացնում էին, որ կարող էին գործել հրաշալի կտոր ու նաև ավելացրին, որ այն ոչ միայն գեղեցիկ կլինի, այլև հիմարները և իրենց պաշտոնին չհամապատասխոնող մարդիկ չեն կարողանա այն տեսնել։ Թագավորին նրաց առաջարկը դուր եկավ և նա նրանց շատ փող ու ոսկի տվեց, որպեսզի որքան հնարավոր է շուտ սկսեն աշխատանքները։

Խաբեբաները երկու դազգահ վերցրին, նուրբ ոսկեգույն թելեր ու իբրև թե սկսեցին աշխատել։ Թագավորը շատ էր ուզում տեսնել կտորը և խաբեբաների մոտ ուղարկեց իր ազնիվ նախարարին, որը լավ գիտեր իր գործը։ Երբ նախարարը մտավ այն սենյակը, որտեղ աշխատում էին խաբեբաները դազգահների առջև ոչինչ չտեսավ, բայց ձևացրեց իբր թե տեսնում է կտորը և սկսեց գովել այն։

Խաբեբաները նորից փող ու ադամանդներ խնդրեցին թագավորից իբրև թե աշխատանքները շարունակելու համար։ Քաղաքում բոլորը միայն այդ կտորի մասին էին խոսում և ամենքն էլ ուզում էր տեսներ այն։ Թագավորն էլ ցանկացավ տեսնել կտորը ու իր շքախմբով գնաց խաբեբաների մոտ։ Նրանք ցույց տվեցին դատարկ դազգահները, բայց թագավորը ոչինչ չտեսավ ու մտածեց, որ հիմար է։ Նա ձևացրեց թե հիացած է կտորով։ Նա չէր ուզում խոստովանել , որ ոչինչ չի տեսնում։ Նրա ենթակաները գովեցին կտորը  և խնդրեցին թագավորին հանդես կազմակերպել և ցույց տալ այդ հրաշալի զգեստը ժողովրդին։

Հանդեսի օրը թագավորը եկավ խաբեբաների մոտ։ Նրանք օգնեցին, որ թագավորը հագնվի։ Թագավորը շուռումուռ էր գալիս ու իբրև թե ցույց էր տալիս շորը  իր ենթականերին։ Ու նրանք էլ ոչինչ չտեսնելով գովում էին ու ասում, որ թագավորին շատ է սազում։  Բոլորը փողոցներից ու պատուհաններից նայում էին թագավորին ու գովում էին նրա հագուստը, սակայն ոչ ոք էլ հագուստը չէր տեսնում։ Նրանք վախենում էին խոստովանել որ չեն տեսնում կտորը, որովհետև մտածում էին, որ իրենց հիմար կհամարեն։ Սակայն մի երեխա բացականչեց, որ թագավորը մերկ է։ Ժողովուրդը համաձայնվեց նրա հետ ու թագավորը ցնցվեց, որովհետև մտածում էր որ ժողովուրդը ճիշտ է։ Սակայն նա շարունակում էր առաջ գնալ, իսկ սենեկապետները քայլում էին նրա հետևից ձևացնելով, որ բռնել էին նրա զգեստի քղանցքը, բայց իրականում ոչ մի զգեստ էլ չկար։

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s