Հայ Մուկը

Հայ մուկը

(դատողական փոխադրություն)

Ժամանակով մի մուկ կար։ Նա ապրում էր իր անձնական աշխարհում։ Բայց մի օր մուկը թակարդն ընկավ իր բարեկամների և թշնամիների հետ։ Մկներն էլ ունեն թշնամիներ, ինչպես մեզնից յուրաքանչյուրը։ Այս մուկը տարբերվում էր մյուսներից։ Նա հպարտ էր երբեմն կոպիտ ու զայրացկոտ։ Մուկը անուն չուներ, բայց բոլոր մկները ճանաչում էին նրան, որպես Արտաշ։ Արտաշը բոլորովին նման չէր մյուս մկներին, նա հայ մուկ էր։

Մկները թակարդ էին ընկել այն պատճառով, որ կենդանաբանական այգին նրանց կարիքն ուներ։ Մկներին բռնել էին, որպեսզի կերակրեին օձերին։ Ամեն երեկո յուրաքանչյուր օձի տրվում էր մեկ կենդանի մուկ։ Օձերը նախընտրում էին համտեսել իրենց ճաշը կենդանի։ Նրանք իրենց լավ էին զգում, երբ տեսնում էին իրենց առաջ կանգնած դողդողացող ու վախեցող մկներին։ Մկները չգիտեին թե ինչու էին ընկել այդտեղ, որովհետև նրանցից ոչ ոք դեռ չէր վերադարձել, որ պատմեր։

Վերջապես հերթը հասավ Արտաշին։ Նրան տեղավորեցին ամենագեղեցիկ օձի վանդակում։ Այդ օձի անունը Ռալֆ էր։ Նա մի օձ էր՝ դեղին, կարմիր ու սև պուտերով, որն ուներ չորս ոտնաչափ բարձրություն։ Իր տեսակի մեջ նա բացառիկ օձ էր, օձերից օձագույնը։ Ամբողջ մի տարի Ռալֆը զվարճացել էր՝ նայելով դողդողացող ու գութ հայցող մկներին։ Առանց մխիթարական խոսքի, բարևելու կամ մնաս բարով ասելու՝ կերել էր նրանց։ Այպես ամեն երեկո։ Իսկ այս երեկո Ռալֆը իր առջև տեսավ Արտաշին ու մտածեց, որ սա էլ մյուս մկների նման վախենալու է։ Բայց Արտաշը հասկացավ, թե ինչ է կատարվել այն օրից, երբ իրեն բերել են այստեղ։ Նա վիրավորվեց ու զայրացավ, նայեց օձին ատելությամբ ու կատաղությամբ։ Արտաշը ինչ-որ պատճառով հետաքրքրվում էր օձի բարձրությամբ, ինչ աստիճանի կարող էր  հասնել նրա բարձրությունը։ Արտաշը ուզում էր իմանալ մի քանի բան օձի մասին։ Նրան դուր չեկավ օձի հայացքը և քմծիծաղը։ Նա նետվեց Ռալֆի վրա ուժով, ճարպկությամբ ցատկեց նրա գլխին։ Արտաշը կարող էր ցատկել շատ ավելի բարձր քան մյուս մկները։ Նա պտտվեց օձի գլխի վրա, նորից ցատկեց և թրմփոցով հարվածեց Ռալֆի գլխին։ Ռալֆի գլխում միակ բանը, որ պտտվում էր, լավ ընթրիք ունենալն էր։ Արտաշը 15 դիպուկ հարված հասցրեց Ռալֆի գլխին։ Օձի գլուխը սկսեց ցավել։ Նա չէր հասցնում նայել մկանը։ Երբ Ռալֆը պտտվում էր, Արտաշը հարվածում էր նրան։ Օձը հազիվ մազապուրծ  փախավ դեպի խուցը ու փակեց դուռը։ Երբ նայեց Արտաշին, տեսավ, որ նա ուներ նույն չափն ու մեծությունը, ինչ մյուս մկները։ Ռալֆը նայեց հայ մկանը, ով չէր վախենում իրենից, այլ հայհոյում էր իրեն։

Այնպես էր ստացվել, որ կենդանաբանական այգու աշխատողներից մեկը սկզբից մինչև վերջ ականատես էր եղել նրանց կռվին։ Նա զարմացել ու ապշել էր, քանի որ նման բան երբեք չէր տեսել։ Նա վերցերց Արտաշին ու դրեց մի ուրիշ վանդակ։ Արտաշը ցուցադրվեց, բայց ոչ թե որպես մուկ, այլ որպես հանճար՝ մկների մեջ։

Այս պատմությունը թող դաս լինի բոլորին։ Թող մարդիկ հասկանան, որ իրենցից ուժեղներն էլ կան։ Եվ եթե նրանք որևէ մեկին հաղթում են, դա չի նշանակում, որ նրանք ամենզոր են։ Պետք չէ գոռոզանալ ու քմծիծաղով վերաբերվել մեզնից ավելի թույլ մարդկանց, որովհետև մեզանից ուժեղներն էլ կան։

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s