Մուշեղ Գալշոյան «Վերջին նամակը» (վերլուծություն)

Մուշեղ Գալշոյանի «Բրաբիոն ծաղիկ որոնողը» հոդվածը գրվել է Խաչիկ Դաշտենցի ծննդյան 70-ամյակի առիթով և ընթերցվել հեղինակի կողմից Դաշտենցի հոբելյանական հանդեսին Հայաստանի Գրողների Միության դահլիճում, 1980թ. Մայիսի 22–ին:

Վիլլիամ Սարոյանը իր գրքերը համարում է մարդկանց ուղղված նամակներ։ Սարոյանը աշխարհի գրողն է, աշխարհի մարդկանց ընդունում է որպես իր բարեկամները և իր բազմաթիվ նամակները ուղղում է նրանց՝ մոլորակի բնակիչներին:

Դաշտենցը իր «նամակները» հասցեագրեց ոչ թե աշխարհի բոլnր մարդկանց, այլ հատկապես կամ ավելի ճիշտ՝ միայն ու միայն մեզ, իր ազգակիցներին: Եթե «Խոդեդանն» ու «Ռանչպարների կանչը» թարգմանվեն աշխարհի բոլոր լեգուներով, միևնույնն է, մեզ են ուղղված։ Դրանք կորստի ու ցավի նամակներ են, իսկ այդ կորստի ու ցավի տերը մենք ենք, սիրո ու կարոտի նամակներ են, իսկ այդ կարոտը միայն մերն է, նամակները «հայոց դաժան լեռներում» բարկացած քայլող «աստվածների» մասին են՝ հայ ֆիդայիների, որոնց ըմբոստ ճակատները դեռ մենք պետք է համբուրենք։

Ժամանակները խառնվում են՝ հազար տարի առաջ անցած օրը գալիս–ձուլվում է ներկա օրվան, դարերը ձուլվում են վայրկյանին, վայրկյանը՝ հավերժությանը, և աղորիքի անկռած քարերը շարունակում են պտտել Սասնա տան հին ու նոր հեքիաթը։ Ժամանակը Դաշտենցի վեպերում ծիածանի կամարն է՝ մի ծայրում հայոց առաջին վեպ «Սասնա ծռերն» է, մյուսում՝ «Խոդեդանն» ու « Ռանչպարների կանչն» են:

Հայ ֆիդայական շարժման սկիզբը այսպես հեքիաթային, բայց պատմականորեն ճիշտ, մեզ ներկայացնելով, Խաչիկ Դաշտենցը հարց է տալիս՝ որքա՞ն ժամանակ է անցել, ահա, քսաներորդ դարի մուտքն է, բայց Դավթից մինչև Արաբոն ծիածանի կամարի տակ լեռների ու նրանց մարդ¬կանց ճակատագրում ի՞նչն է փոխվել… Կայծակնահար նույն լեռներն են, չարքերով լցված նույն վիհերը, իր մենակությանը խաչված նույն ժողովուրդը և ըմբոստ ճակատով նույն միայնակ զինվորը՝ անունը Դավիթ թե Արաբո:

Նրանց առասպելական կյանքը, վեհ ու արդար գործը, հերոսական պատմությունը, որի շունչը այնքան պետք է մեր ժողովրդին, «Ռանչպարների կանչով» մեզ է ներկայացնում հայ ֆիդայիների արդարամիտ պատմաբան Խաչիկ Դաշտենցր։ Եվ ներկայացնում է քննախույզ պատմաբանի հմտությամբ պատմության հերոսներին՝ ծննդավայրերով, կնքանուններով ու պատմություններով, իրադարձությունները՝ կապերով, գործողությունները՝ կոնկրետ ժամանակով և որոշակի տեղերով:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s