Չարենցը և արգելված գրականությունը (վերլուծություն)

Արխիվային փաստաթղթերում Եղիշե Չարենցի կենսագրությունից մի դրվագ է ներկայացվել , որոնք առաջին անգամ այդտեղ են լուսաբանվել։ Այդ հոդվածների միջոցով մենք կարող ենք պատկերացում կազմել այն ծանր մթնոլորտի ու գաղափարական սահմանափակումների մասին, որ իշխել են 1920-ական թվականներին։ Առաջին վավերագիրը մի գաղտնի պաշտոնական գրություն է, որ Լուսավորության ժողկոմատ է առաքվել Հատուկ բաժնի կողմից:

Առաջին նամակը գրված է եղել 1929թ-ին։ Նամակում ասվում է․

« N5
Երևան, 14.3.1929
Գաղտնի
Լուսժողկոմի տեղակալ
ընկ. Յաղուպյանին
Սրանով Ձեզ հայտնում եմ, որ անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին ընկ. Գ. Վանանդեցին Հանր. Գրադարանի հատուկ բաժնից վերցրել է տանը օգտվելու համար Չալխուշյանի «Ինչ է և ինչ պիտի լինի մեր ուղին», ինչպես նաև դեկտ. 12-ին — «Հայրենիք» ամսագրի վեց համարներ: Վերոհիշյալները առանց հատուկ բաժնին վերադարձնելու՝ ընկ. Գ. Վանանդեցին հանձնել է քաղ. Չարենցին: Բացի դրա՝ քաղ. Չարենց հունվարի 7-ին հատուկ բաժնից վերցրել է «Հայրենիք» ամսագրի յոթը համարներ, հունվ. 20-ին վերադարձնելու պայմանավ:
Հիշյալ ամսագրի 13 համարները և գիրքը առանց վերադարձնելու քաղ. Չարենց Երևանից մեկնել է: Սույնը տեղեկացրել եմ և Պետ քաղ. Վարչության, հարկ եղածը տնօրինելու համար:
Հատուկ բաժնի վարիչ….»:

Լուսժողկոմի տեղակալը մակագրում է՝ հանձնարարելով նկատողություն հայտարարել Վանանդեցուն ու միջոցներ ձեռք առնել գրականությունը Չարենցից վերցնելու և վերադարձնելու համար: Սակայն դա այնքան էլ հեշտ գործ չէր: Բանն այն է, որ Չարենցն այդ օրերին իսկապես Հայաստանում չէր: Նա մեկնել էր Մոսկվա: Փաստ է նաև, ահազանգից 20 օր անց արգելված գրականությունը դեռ գտնված ու վերադարձված չէր: Դա է վկայում մյուս գրությունը.

«N611
4/4-29
Գաղտնի
Պետքաղվարչությանը
Հանրային գրադարանի հատուկ բաժինը հայտնում է, որ ընկ. Ա. Խանջյանի բանավոր կարգադրությամբ Ե. Չարենցին գրադարանից հանձնված է «Հայրենիք»-ի 7 N- ը, բացի այդ, նա ընկ. Վանանդեցուց ստացել է ևս «Հայրենիքի 6 N-ը և Չալխուշյանի «Ինչ էր և ինչ պիտի լինի մեր ուղին» գիրքը, այսպիսով Չարենցի մոտ կա 14 կտոր գաղտնի գրականություն:
Խնդրում եմ ձեռք առնել միջոցներ նրանից ստանալու այդ գրքերը և հանձնելու հատուկ բաժնին: Լուսժողկոմի տեղակալ՝ Հ. Յաղուբյան
Գաղտնի բաժնի վարիչ Ա. Նիկողոսյան»:

Թե ինչով ավարտվեց այդ տհաճ միջադեպը ասված չէ։ Սակայն ասվում է, որ այս պատմությունը բնորոշ է Չարենցին։Գաղտնին ու արգելվածը միշտ հրապուրում էին նրան։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s