ՄԱՐՏԻ 5-9

ա/ Ի՞նչ վկայություններ կան հայկական մշակույթի սկզբնավորման մասին: Ներկայացրե՛ք /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ

Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Պատմական Հայաստանի տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ հնագույն բնակավայրեր, կիկլոպյան ամրոցներ, պեղվել են հարուստ դամբարաններ։Դրանցում գտնված զենքերը, գործիքները, կենցաղային իրերը, արձանիկներն ու զարդերը վկայում են հին ու բարձր մշակութային զարգացման մասին:


բ/ Համեմատե՛ք առասպելներն ու վիպերգերը: Ինչո՞վ է տարբերվում վիպերգը առասպելից /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

ԱՌԱՍՊԵԼ

Առասպելը ժողովրդական բանահյուսության վիպերգական ժանրերից մեկն է, որի մեջ գերբնական ու չափազանցված ձևով արտացոլվել են հնագույն ժողովուրդների կյանքի կարևորագույն դեպքերը, աշխարհի վերաբերյալ մարդկանց պատկերացումներն ու ընկալումները։ Առասպելների հիմքում, հիմնականում, ընկած են եղել տվյալ ցեղի, ժողովրդի կյանքում տեղի ունեցած իրական դեպքերը, սակայն բնության դեմ դեռևս անզոր մարդն իր սնոտիապաշտ մտածողությամբ երևույթները բացատրել է որպես աստվածների և ոգիների գերբնական ուժի արտահայտություն։ Այդ պատճառով էլ իրական հիմք ունեցող դեպքերի ու հերոսների պատմությունն ի սկզբանե ընդունել է չափազանցված և գերբնական բնույթ։ Չնայած դրան, առասպելներն օգնում են որոշակի պատկերացում կազմելու հնագույն ժողովուրդների հատկապես նախագրային շրջանի պատմության վերաբերյալ։

ՎԻՊԵՐԳ

Վիպերգը իրապատում է հիմնված պատմական հավաստի դեպքերի վրա, որոնց հերոսները պատմական կերպարներ են։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s