Ուսումնական մարտ

Մայրենի (գործնական քերականություն)
Փոխադրություններ 

Գործնական քերականություն

1.Ըստ տրված կաղապարների, բարդ նախադասություններ կազմ՛ր:

Ե՛վ——————և՛——————

Ոչ——————-ոչ——————

Թե՛——————-թե՛—————

Կա՛մ——————-կա՛մ————

Արամի և՛ տետրերը, և՛ գրքերը, և՛ գրիչները թափված էին հատակին, ու նա չէր ցանկանում հավաքել դրանք և դնել պայուսակի մեջ։

Էքսկուրսիային չէին եկել ո՛չ Մանեն, ո՛չ Արտյոմը, ո՛չ Նանեն, և ուսուցչուհին շատ անհանգստացած էր։

Աննան իր ծնունդին հրավիրել էր թե՛ բարեկամներին, թե՛ ընկերներն, թե՛ հարևաններին, նրանք շատ ուրախ ժամանակ անցկարին։

Գոռի մայրիկը ընտրության առաջ կանգնեցրեց նրան, կա՛մ սպորտը, կա՛մ դասերը, Գոռն ընտրեց սպորտը։

2.Տեքստը մեկ նախադասությամբ փոխադրի´ր:

Սըր Ուոլթըր Ռլեյնը (անգլիացի պետական գործիչ և ծովագնաց) Ամերիկայից Անգլիա բերեց երկու բույս՝ կարտոֆիլն ու ծխախոտը: Հավանաբար, նա Անգլիայում առաջին ծխողն է եղել:
Մի երեկո, երբ աշխատասենյակում նստած իր ծխամորճն էր ծխում, հայտնվեց ծառան՝ մի նամակ ձեռքին: Վերջինս ծխող մարդ երբեք չէր տեսել և կարծես, թե տերն այրվում է: Նա նամակը գցեց և ահաբեկված դուրս վազեց՝ գոռալով.
-Տերս այրվում է, տերս այրվում է, ծուխը դուրս է գալիս նրա քթից ու բերանից:
Հետո շտապ մի դույլ ջուր բերեց և տիրոջ վրա լցրեց: Վերջինս չհասցրեց անգամ բացատրել, թե  ի´նչ է իր ձեռքինը:

3.Կետադրի՛ր նախադասությունները:
Հույները ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին զոհաբերում, որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:
Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը, որպես շքեղ ապարանք առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը, իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:
Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը, իբրև դիպուկ նետված փետտրագնդակ:
Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ, կառչել էինք վազող կենդանուց:
Լեռների ու բլուրների մեծ մասը, որպես հրաբխային ժայթքման զավակներ վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:

4.Ընդգծված բառերն ու բառակապակցությունները ուղղի՛ր:

Բացի աղջիկը, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել:
Բացի աղջկանից, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել։
Սիրահարված եմ ձեր երկրի վրա:
Սիրահարված եմ ձեր երկրին։

Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտով:
Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտից: 


Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերը:
Կարոտում էր անգամ իրեն փողոցի ծառերին։

Ի՞նչ է նշանակում ընկերությունը դավաճանել:
Ի՞նչ է նշանակում ընկերությանը դավաճանել։
Խոսքը վերաբերվում է քեզ ու քո ցանկություններին:
Խոսքը վերաբերում է քեզ ու քո անկություններին։
Ինչպե՞ս ես վերաբերում նրանց:
Ինչպե՞ս ես վերաբերվում նրանց։
Քույրս երրորդ դասարան է:
Քույրս երրորդ դասարանցի է։

Բաժակը ձեռքն էր, որ մտավ։
Բաժակը ձեռքին էր, որ մտավ։
Մարսը աղքատ է ջրով:
Մարսը աղքատ ջրից։


Շատ լավ է տիրապետում անգլերենը:
Շատ լավ է տիրապետում անգլերենին։


Բացի դա, ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով:
Բացի դրանից, ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով։
Մուգ ակնոցներիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում:
Մուգ ակնոցների պատճառով աչքերդ չե տեսնում։

5.Սխալ կազմված բայաձևերը ճշտի՛ր:

Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապնվել:
Կապնվել-կապվել

Տղաները վիճվում էին բակում, ու վեճը կատակի նման չէր:
Վիճվումճ-վիճում

Դեռ շատ կտուժվես՝ ինձ չլսելով:
Կտուժվես-կտուժես

Խոսքս քեզ չի վերաբերվում:
Վերաբերվում-վերաբերում

6.Փակագծերում տրված բայը պահանջված ձևով գրի՛ր:

Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ (կախվել) է մարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման (կրծել) մարդու հոգին և (տակնուվրա անել) էությունը, այլև (առաջացնել) ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե (չցանկանալ) տառապել, մի՛ նախանձիր»: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման (թունավորել) նաև մարդու օրգանիզմը:
Երկրում առաջին ծխողները եգիպտական փարավոններն (լինել):
Մ.թ.ա. երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ (գտնել):Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես (չորանալ):

7.Ավելորդ բառերը գրի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:
Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը երևի:
Սրա հիման վրա կլինի հիմքը:
Մի հատ լուրջ հակաճառություն ունեմ:
Դուք չափազանցացնում եք վտանգը:
Խոսքը գնում է նրա մասին:
Ի՞նչ բան է հարբուխը:
Ի՞նչ բան են մթնոլորտային ճակատները:
Հաճելի տեսք չի թողնում:
Հեռախոսը դա շքեղություն չէ:
Դու անպայման մեծ հաջողության կհասնես երևի:
-Բանն ինչո՞ւմն է,- հարցրեց ոստիկանը:

8.Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով: Տրված և ստացված տեքստերում ո՞ր նախադասությունները լրիվ համընկան:
            Մեր կապիկը մի աֆրիկացուց էինք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ էր: Ամեն օր նրան դուրս էինք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում էր տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոսանքով անցնում էին որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում էին խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաները: Մենք ենթադրում էինք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր դիմանում:

9.Բաղադրյալ բառեր կազմի՛ր միայն տրված բառերի արմատներով:
ա) հայրապետ, սահմանազոր, դիմադիր, խաչակնքել, ծանրակշիռ, գլխարկ,
բ) զվարթաբան, ձայնասփյուռ, լուսապսակ, աստղագուշակ, մեղմաշունչ, կանխավճար, բարետես, ժպտալից:

10.Պատմությունը շարունակի՛ր:
Տիեզերանավի բոլոր ուղևորներն արդեն տեղերում էին, շարժասանդուղքը հեռացել, դուռն ամուր փակվել էր, և ուղեկցորդուհին թռիչքի մասին էր հայտարարում: Բայց դեռ վախենում էի, որ հանկարծ կզղջան մեզ այդ վտանգավոր թռիչքին թողնելու համար, կիջեցնեն և մեր բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն: Բայց հանկարծ մի ահավոր աղմուկ սկսվեց, նավը ցնցվեց ու թափով պոկվեց տեղից:
Մխրճվում ենք երկնքի մեջ, սլանում ենք դեպի աստղերը:

11.Հոմանիշներից յուրաքանչյուրով նախադասություն կազմի՛ր:
ա) երկարել, ձգվել,
բ) աղքատ, խեղճ,
գ) գույն, երանգ:
12.Տրված առածներն ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:
Ամառվա փուշը՝ …..
Բարեկամ կորցնելը հեշտ է, …..:
Դուրսը՝ քահանա, …………..
Գիտունին գերի եղիր, ………..:
Գիտունի հետ քար քաշի, ……….:
Իր աչքի գերանը չի տեսնում, ……….:

13.Նախածանցն այնպիսի վերջածանցով փոխարինի՛ր, որ բառի իմաստը չփոխվի.
դժգույն, անպոչ, անկուռ (անթև), անքուն, անգլուխ, թողնել:

14.Տրված բառերի տարբեր իմաստներով  նախադասություններ կազմի՛ր և ցո՛ւյց տուր, թե ինչ կարող են նշանակել.
Սրի, աղի, մարտ, որդի:

15.Գծիկները ը կամ ն մասնիկով (հոդով) փոխարինի՛ր:
            Ժողովուրդներ- տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով: Ժողովուրդներ- իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով են տարբերվում:
Աստղադիտակ- դանիացի ապակեգործներ- են ստեղծել: Աստղադիտակ- ստեղծել են դանիացի ապակեգործներ-:
Եվրոպացիներ- առաջին անգամ արևածաղիկ- տեսան մեքսիկական տափաստաններում, երբ հայտնագործեցին Աերիկա-: Արևածաղիկ- առաջին անգամ եվրոպացիներ- տեսան մեքսիկական տափաստաններում, երբ հայտնագործեցին Ամերիկա-: Եվրոպացիներ- մեքսիկական տափաստաններում առաջին անգամ տեսան արևածաղիկ-, երբ հայտնագործեցին Ամերիկա-:
Գառնիի սյունազարդ տաճար- (մ.թ. 77 թվական) Միհր  աստծո պատվին է ստեղծվել: Գառնիի սյունազարդ տաճար-  ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր  աստծո պատվին: Միհր աստծո պատվին է ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճար- (մ.թ. 77 թվական): Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճար- է ստեղծվել (մ.թ. 77 թվական):

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s