Ազգային երգը

(փոխադրություն)

Աշնան մի պայծառ առավոտ էր։ Արարատյան դաշտի հրաշագեղ աշնանային առավոտներից մեկը։ Հուռթի այգիներից անուշ բուրմունք էր տարածվել։ Երկու ընկեր գնում էին մի գյուղ, որը գտնվում էր Երասխ գետի ձախ ափին։ Երբ հասան գյուղ այցելեցին դպրոց։ Արաքսի ափին, ընկուզենու տակ, նստարանների վրա տեղավորվել էին մանուկներ և պատանիներ։ Օրը կիրակի էր։ Գյուղը հանգստանում էր դաշտային աշխատանքներից և այդ պատճառով դպրոցը լիքն էր աշակերտներով։ Այդ դպրոցում կար միայն մեկ ուսուցիչ, որը եռանդուն մի երիտասարդ էր։ Աշակերտների մի խումբը սովորում էր այբուբբենը, երկրորդ խումբը մայրենի լեզու էր կարդում, իսկ երրորդը՝ Դավիթ Բեկ։ Երբ պարապմունքը վերջացավ ու աշակերտները պիտի ցրվեին, ընկերներից մեկը, որը երգ շատ էր սիրում խնդրեց ուսուցչին, որ աշակերտները մի երգ երգեն։ Սակայն ուսուցիչն ասաց, որ նա երգել չգիտի, դրա համար էլ երգ չի սովորեցրել։ Բայց նաև նշեց, որ աշակերտների մեջ երգողներ կան։ Փոքրերը չհամարձակվեցին, իսկ մեծերը անհարմար զգացին։ Ընկերներից մեկն ասաց, որ լավ կլիներ աշակերտները ընդհանուր մի երգ իմանաին, որպեսզի երգեին ու առաջարկեց Մայր Արաքսը, քանի որ գտնվում էին Արաքսի մոտ։ Ուսուցիչը կարմրեց, բայց իրեն հավաքելուց հետո ասաց, որ աշակերտները մի երգ գիտեն։ Նա ձեռքի քանոնը վեր բարձրացնելով ասաց երեխաներին, որ երգեն Այբ-Բեն-Գիմը։ Քանոնի հավասար բախումներին ներդաշնակ երեխաները սկսեցին երգել։ Ամենքի դեմքին պայծառ ժպիտ կար։ Ուսուցիչը ոգևորված էր։ Նա շնչակտուր ասաց, որ 4-5 տարի է այդ երգն է սովորեցնում երեխաներին ու սրբեց ճակատի քրտինքը։

Ըներները սեղմեցին ուսուցչի ձեռքը ու գնացին։ Որոշ ժամանակ նրանք գտնվում էին այդ երգի ազդեցության տակ։ Նրանցից մեկը խախտեց լռությունն ու ասաց, որ քանի հայն ապրում է, կլինի նաև մայրենի լեզուն։ Իսկ մյուսն ավելացրեց, որ քանի կա մայրենի լեզուն, կապրի նաև հայը։ Նրանք համաձայնեցին մեկը մյուսի հետ և շարունակեցին իրենց ճանապարհը։

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s