Նարգիզ

                                                         Նարգիզ 

(փոխադրություն)

Ըստ հունական դիցաբանության ով չէր մեծարում սիրո աստվածուհի Աֆրոդիտեին, չէր կատարում նրա ասածները, ընդդիմանում էր նրան աստվածուհու կողմից պատժի էր ենթարկվում։ Այսպես պատժվեց նաև գեղեցիկ, բայց մեծամիտ Նարգիզը։ Նարգիզը որ ոքի չէր սիրում բացի իրենից և միայն իրեն էր համարում սիրո արժանի։

Մի անգամ որս անելիս Նարգիզը մոլորվեց սաղարթախիտ անտառում։ Եվ հենց այդ ժամանակ նրան տեսավ հավերժահարս, գեղեցիկ Էքոն։ Աղջիկը չէր կարող խոսել, որովհետև աստվածները պատժել էին նրան։  Նա պարտավոր էր լուռ մնալ, իսկ հարցերին կարող էր պատասխանել միայն վերջին բառերը կրկնելով։ Էքոն թաքնվել էր ծառերի հետևը և նայում էր Նարգիզին։ Նարգիզը նայեց իր շուրջը տեսավ, որ ոչ ոք չկա ու սկսեց օգնություն կանչել։ Եվ ինչ ասում էր Նարգիզը Էքոն կրկնում էր նրա արտասանած վերջին բառը։ Նարգիզը զայրացավ ու իր մոտ կանչեց խոսողոին։ Էքոն շատ ուրախացավ ու վազելով գնաց Նարգիզի մոտ։ Սակայն տղան հետ մղեց աղջկան ու ասաց, որ ավելի լավ է մեռնի, քան նրա կողքին լինի։ Հավերժահարսը թաքնվեց ու լաց եղավ։ Նա տառապում էր սիրուց։

Նարգիզը մերժում ու դժբախտացնում էր բոլորին։ Եվ մի անգամ հավերժահարսերից մեկը անիծեց նրան, որ անպատասխան լինի Նարգիզի սերը։

Մի անգամ  որս անելիս Նարգիզը հասավ մի վտակի ու կամեցավ ջուր խմել։ Ոչ ոք դեռ այդ վտակից ջուր չէր խմել, ոչ մի կոտրված ճյուղ  և անգամ ծաղկի թերթ չէր ընկել վտակի մեջ։ Ջուրը վճիտ էր ու թափանցիկ։ Նարգիզը կռացավ, հենվեց մի քարի և տեսավ իր պատկերը ջրի մեջ։ Հենց այդ պահին կատարվեց անեծքը։ Նարգիզը ապշահար նայում էր իր արտացոլանքին, ուզում էր բռնել, համբուրել, բայց չէր կարողանում։ Նարգիզը չէր կարողանում հեռանալ վտակից։ Նա ծանր ապրումների մեջ ընկավ ու մի միտք փայլատակեց նրա մտքում։Նա հասկացավ, որ ինքն իրեն է սիրահարվել։ Տղան ամեն ինչ կտար միայն թե ևս մեկ Նարգիզ լիներ։

Նրա ուժերը սկսեցին լքել նրան։ Նարգիզը զգում էր մահվան մոտենալը, բայց չէր կարողանում լքել վտակը։ Իսկ հեռվից դժբախտ Էքոն նայում էր ու սիրտը ցավում էր տղայի համար։ Մի անգամ էլ Նարգիզը նայեց իր արտացոլանքին ասաց մնաս բարով, Էքոն էլ կրկնեց։ Նարգիզը գլուը դրեց կանաչ խոտերին ու մահացավ։ Հավերժահարսերը լաց եղան, Էքոն նույնպես։ Նրանք շիրիմ փորեցին Նարգիզի համար։ Բայց երբ եկան այնտեղ, որտեղ մահացել  էր Նարգիզը, նրա մարմինն այնտեղ չգտան։ Նարգիզի մարմնի փոխարեն մի ծաղիկ էր աճել՝ մահվան ծաղիկը, որին անվանեցին Նարգիզ։

 

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s