Բառարանային ֆլեշմոբ

Դարձվածքներ

Փոխաբերական իմաստ կարող են ստանալ ոչ միայն բառերը, այլև բառակապակցությունները՝ որպես մեկ ամբողջություն։

Դարձվածքները հաճախ հոմանիշ են որևէ բառի։

Գլխի ընկնել- կռահել, ձեռ առնել- ծաղրել, գլուխ տանել- ձանձրացնել

Ասածը ասած է- խոսքը խոսք է, հաստատ խոսք է ասածը, ասածից չի հրաժարվում

Ասլանի կաթ- ոգելիչ խմիչք, օղի , գինի, առյուծի կաթ

Ասլանի ախպեր- քաջ, խիզախ, անվեհեր։

Ասպարեզ գալ- ի հայտ գալ, երևան գալ, դուրս գալ

Գլուխը ետ դնել- կյանքը չխնայել մեկին, իր անձը նվիրել, զոհաբերվել մեկի կամ մի բանի համար

Թուղթ չեմ, որ թրջվեմ- տոկուն, դիմացկուն եմ, ինձ վնաս չի լինի

Թունդ հանել- 1․ թնդացնել, բարախել տալ։ 2․ անակնկալ մի բանով վախեցնել՝ ահաբեկել։

Հազարի գլուխ-  ընտիր, պատվական, ազնիվ, հարգի

Ձեռքի գալ- 1․ հանդիպել, պատահել։ 2․ հարմար լինել ձեռքով բռնելու

Ձեռքից գնալ- 1․կորչել, իրենից օտարվել։ 2․մեռնել։ 3․ հյուծվել մահվան եզրին լինել։4․փչանալ

Ման գալ- 1․ քայլել; 2․շրջագայել, պտտվել, զբոսնել։3․ փնտրել, որոնել, մի բանի ետամուտ լինել։                         4․սիրային կապով կապված լինել

Մարդկությունից ընկնել- 1․ պատվից զրկվել։ 2․այրական զորությունից զրկվել

Միևնույն խմորից թխված- իրար նման, նույն բարոյական կերպարից ունենալ

Սիրտը ելնել- 1․հուզվել։ 2․ բարկանալ

Տալ- առնել կամ տալ ու առնել- խոսել, վիճել, խորհրդակցել, մտքեր փոխանակել

 

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s