Արեգակի և Լուսնի խավարումները

Խավարումը  աստղագիտական երևույթ է, որի դեպքում երկնային մարմինները, մեկը մյուսին ծածկելու պատճառով, երկրային դիտորդին ամբողջությամբ կամ մասամբ որոշ ժամանակ չեն երևում։

Խավարումներին են վերաբերում Արեգակի ծածկումը Լուսնով, Լուսնի ծածկումը Երկրի ստվերով, ինչպես նաև աստղերի և մոլորակների ծածկումները Լուսնով, Արեգակի սկավառակով ներքին մոլորակների (Մերկուրիի և Վեներայի) անցումները, մոլորակի սկավառակով արբանյակների անցումները։

Արեգակի խավարումը

Նորալուսնի ժամանակ, երբ Արեգակը, Լուսինը և Երկիրը գտնվում են գրեթե մի ուղղի վրա, Լուսնի ստվերն ընկնում է Երկրի վրա և Երկրի մակերևույթի որոշ մասերից դիտելիս Արեգակն ամբողջությամբ կամ մասամբ չի երևում, որն էլ Արեգակի լրիվ կամ մասնակի խավարումն է։ Տվյալ վայրում Արեգակի լրիվ խավարումը տևում է 2 — 3 (առավելագույնը՝ 8) ր, իսկ մասնակին՝ 2 — 3 ժ։ Երբ խավարման ընթացքում Լուսինը գտնվում է իր ուղեծրի երկրահեռ, իսկ Երկիրը իր ուղեծրի արևամերձ մասերում, Լուսնի անկյունային տրամագիծը դառնում է Արեգակինից փոքր և ծածկում է Արեգակի միայն կենտրոնական մասը (օղակաձև խավարում)։

Լուսնի խավարումը

Լիալուսնի ժամանակ, երբ Արեգակը, Երկիրը և Լուսինը գտնվում են գրեթե մի ուղղի վրա, Երկրի ստվերն ընկնում է Լուսնի վրա և տեղի է ունենում Լուսնի լրիվ կամ մասնակի խավարում։ Լուսնի լրիվ խավարումը առավելագույնը տևում է 1 ժ 45 ր, իսկ մասնակին՝ մի քանի ժամ։

Image result for затмение луны

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s