Արյան կանչով

Արյան կանչով

(փոխադրություն)

Պետերբուրգի երաժշտական դպրոցում սովորելու տարիներին Տիգրանը ապրում էր մի ընտանիքում։ Այդ ընտանիքը ծագումով հայ էր, բայց հայերեն չգիտեր, բարքերը , կենցաղը ռուսական էր։ Նրանք անգամ փոխել էին իրենց ազգանունը Տիգրանյանը՝ Տիգրանով։ Ընտանիքի մայրը՝ Ասյա Արտեմովնան 80 տարեկան վեհաշուք մի կին էր։ Երբ նա 3 տարեկան էր եղել հայրը ընտանիքով տեղափոխվել էր Պետեբուրգ։ Փոքրիկ Աստղիկի անունը փոխել էին և դրել Ասյա։ Ասյան կտրվել էր հայրենիքից և ռուսացել։ Նա սիրում էր պատմական գրքեր կարդալ ռուսերենով, անգլերենով և ֆրանսերենով։

Ասյա Արտեմովնան հաճախ կանչում էր Տիգրանին զրուցելու։ Նրան հետաքրքիր էր թե ինչպիսին էր Արցախը, իր ծննդավայր Շուշին։ Նա ասում էր, որ տեսել է Եվրոպայի շա մայրաքաղաքներ, բայց երբեք չի եղել իր հայրենիքում։ Տիգրանը հարցրեց նրան թե ինչպես է, որ հայերեն չգիտի ու նա ասաց, որ փոքր ժամանակ իմացել է, սակայն հիմա մռացել է։

Անցան ամիսներ Պետերբուրգում սառնամանիքներ սկսվեցին, Ասյա Արտեմովնան հիվավանդացավ, վիճակը օրհասական էր։ Մի օր երբ Տիգրանը երաժշտական դպրոցում դասի էր ներս մտավ Ասյա տատիկի թոռնուհին՝ Վերան և ասաց, որ տատիկը տաքություն ունի, զառանցում է և Տիգրանի անունն է տալիս։ Առանց թույտվություն վերցնելու նրանք գնացին տատիկի մոտ։ Երբ ներս մտան նա չճանաչեց Տիգրանին։ Ասյա Արտեմովնան ինչ-որ բան էր մրմնջում, երբ Տիգրանը կռացավ նա լսեց, որ տատիկը Ղարաբաղի բարբառով է խոսում։ Նա շատ զարմացած էր։

Հիվանդը աստիճանաբար խաղաղվում էր։ Նա հայերեն լեզվով ջուր խնդրեց, մի կում խմեց և գոհունակության բառեր շշնջաց։ Ծեր կինը հայերեն էր խոսում։ 75 տարի առաջ մարած հնչյունները կենդանացել էին նրա շուրթերին։ Այդ երևույթն իսկապես որ հրաշքի էր նման։ Մահվանը մոտիիկ կանգնած կինը արյան կանչով հնչեցնում էր մոռացված մայրենին և այնպես էր ժպտում կարծես լսում էր մի անուշ մեղեդի։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s