«Կարդում ենք Տերյան»

Փետրվարի 1-10

Գրականություն. նախագիծ «Կարդում ենք Տերյան»

Հավերժ երիտասարդ Տերյանը

Ոսումնական նախագիծ  «Վահան Տերյան»

Կարդում ենք Տերյան «Իմ Տերյանը»

Խնդիրները

Վահան Տերյանի անձի և ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրության խթանում
Տերյանի բանաստեղծությունների, նամակների, հոդվածների ընթերցում
Տերյանի ստեղծագործությունների տարածում
Թեմաներ
Տերյանը՝ հասարակական-պետական գործիչ
Տերյանը՝  բանաստեղծ
Տերյանի զգացումների աշխարհը
Տերյանից փոխանցված խոհեր
Ասելիքս՝ Տերյանի միջոցով
Ուսումնասիրություններ « Տերյանը մեր օրերում»
Տերյանը քաղաքում
Տերյանը և երաժշտությունը
Տերյանը և գրական արևելահայերենը

Հոգևոր Հայաստան (հոդվածի վերլուծություն)

Տերյանի մասին (վերլուծություն)

Հայ գրականության գալիք օրը (հոդվածի վերլուծություն)

Առաջադրանքներ
1.Կարդալ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի բանաստեղծությունները:
Ընտրել դուր եկած բանաստեղծությունները`

  • ամենահուզիչ

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։

Քնարական հերոսը սիրում էր աղջկա աչքերը և նմանացնում դրանք խարհրդավոր գիշերվան, իրիկնամուտին։ Նա ասում էր, որ աղջկա աչքերում կա մի քնքուշ  բախտի վերհուշ, փարոսի շող և այլն։

  • ամենատխուր

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։
Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջըս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,—
Չըզգամ, որ կա սե՛ր, եւ ցնորք, եւ լա՛ց…

Քնարական հերոսը ասում էր, որ չմոտենան իր գերեզանին, քանի որ իրեն ո՛չ ծաղիկ էր պետք, ո՛չ էլ սուգ։ Նա ուզում էր, որ իր գերեզմանը լինի հեռվում, որտեղ մահացել էին շշուկ, երգ ու ձայն։ Նա ուզում էր, որ իր գերեզմանի շուրջ փռված լինի լռություն և որ բոլորը մոռանան իրեն։ Նա խնդրում էր մարդկանց հանգիստ թողնել իրեն, որ իր սիրտը հանգչի և նա չզգա որ կա սեր, ցնորք և լաց։

  • ամենաանհույս

Ես ընկա անդունդները խավար,
— Իմ ցնո՛րք, նորից քեզ եմ կանչում.
Մոռացա ուղիներըս պայծառ,
Իմ սրտում դառը մութն է շնչում։
Դու անմութ աշխարհում ես ապրում,
Հիշի՛ր դու խավարում տանջվողին,
Քո սրտում արևներ են վառվում,
Արևիր սև կլանքիս մութ ուղին։
Հավիտյան ինձ քո սերն է այրում,
Դու լուսե՜ղ … Ինձ խավարն է ճնշում։
Ես մեռնում եմ այս մութ վիհերում…
Հեռավո՛ր, քեզնից չեմ տրտնջում…

Քնարական հերոսը մոռացել էր պայծառ ուղիները, իր սրտում դառը մութն էր շնչում և նա կարծես ընկած լիներ անդունդները։ Նա ասում էր, որ իրեն խավարն է տանջում, որ նա մեռնում է մութ վիհերում։

  • ամենաերազկոտ

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…

Քնարական հերոսը կախարդված էր երազով, որը միշտ տեսնում էր։ Իր սրտում միշտ ցնորք էր։ Աստղերը որոնք մոտեցել էին երկնքից ժպտում էին ինչպես աղջկա աչքերը։ Հերոսը ամեն ինչի մեջ փնտրում էր իր սիրած աղջկան։

Յուրաքանչյուր բանաստեղծության մասին գրել վերլուծություն` մի քանի նախադասությամբ։
2. Անգիր սովորել 5 բանաստեղծություն:

Կարծես թե դարձել եմ ես տուն

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին.
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին,
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ:
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ:
Նայում եմ, մինչև որ անզոր
Գըլուխըս ծնկիդ է թեքվում.
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում:
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Ւլիկըդ խոսում է անուշ..

Մի՞թե վերջին պոետն եմ ես

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։

Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։

Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։

Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…

Գարուն

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

ԵՐԿՈՒ ՈՒՐՎԱԿԱՆ

Ես եմ ,դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք,
— ես ու դու.
Ես էլ դու եմ` ես չըկամ…

Չըկան օրերն ահարկու,
Չըկա ժամ ու ժամանակ,
Ուրվական ենք մենք երկու
Միշտ իրար հետ,միշտ մենակ…

Մոռացել ենք անցյալում
Տրտունջք,թախիծ ու խավար.-
Մի ուրիշ լույս է ցոլում
Մեղմ ու անուշ
մեզ համար…

Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյուական,
Մենք մենակ ենք-ես ու դու,
Ես էլ դու եմ` ես չըկամ…

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։
3. Նայել առաջարկվող տեսանյութերը, լսել հաղորդումները: Պատրատել փոքրիկ հաղորդում,

մեղավոր- հոմանիշ՝ մեղատանջ, հականիշ՝ անմեղ
խորհրդավոր- հոմանիշ՝ գաղտնախորհուրդ,
մութ- հոմանիշ՝ խավար, հականիշ՝ լույս
թովիչ- հոմանիշ՝ հրապուրիչ,
անծայր- հոմանիշ՝ անեզր,
քնքուշ- հոմանիշ՝ փափկասուն, հականիշ՝ կոխիտ

 

 

 

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s