Հանրային քաղաքականության գործընթացը և հիմնախնդիրները

Հանրային քաղաքականության գործընթացը սկսվում է հիմնախնդդի բացահայտումից, որը կատարվում է մասնակիցներից մեկի կամ մի քանիսի միջոցով: Հիմնախնդրի բացահայտման համար կան տարբեր գործիքներ` մարդկանց հետ զրուցելը, մասնագետների կարծիքը, հարցազրույցների անցկացումը, իրավիճակի ուսումնասիրումը, կարիքների գնահատումը, դիտարկումը:

Հիմնախնդրի բացահայտումից հետո տեղի է ունենում հիմնախնդրի ուսումնասիրում և քննարկում: Քաղաքական կուսակցությունները հարցը քննարկում են Ազգային ժողովում, կարծիք հարցնում կառավարությունից և անհրաժեշտության դեպքում կազմակերպում են հանրային լսումներ, որի ժամանակ շահագրգիռ կողմերը ներկայացնում են իրենց մոտեցումները: Տվյալ դեպքում հանրային քաղաքականությունը ձևավորվում է օրենքի տեսքով և ընդունվում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնության կողմից հավանության արժանանալու դեպքում:

Հաճախ հանրային քաղաքականության այս կամ այն ուղղության ձևավորումը նախաձեռնում են շահագրգիռ խմբերը, հասարակական կամ միջազգային կազմակերպությունները: Նրանց հիմնական նպատակն է բարելավել համայնքային կյանքի որոշակի կողմերը, որոնք հիմնված են այդ կառույցների արժեհամակարգի վրա:

Հանրային քաղաքականության ձևավորման գործընթացում նախաձեռնություն են հանդես բերում առանձին մարդիկ կամ մարդկանց խմբեր: Նրանք դիմում են իշխանության տարբեր օղակների` իրենց հետաքրքրող հիմնախնդրի լուծման ուղղությամբ բարեփոխումներ իրականացնելու համար: Այդ նպատակով այցելում կամ նամակներ են հղում իշխանության մարմիններին, հանդիպում իրենց կողմից ընտրված ներկայացուցիչների` պատգամավորների հետ, հանդես գալիս ԶԼՄ -­ներով, դիմում շահագրգիռ խմբերին և այլն։

Այսպիսով՝ հանրային քաղաքականության գործընթացի մուտքը` նոր գործընթացի սկսումը կամ գործող քաղաքականության փոփոխումը, նախաձեռնվում է քաղաքական կուսակցությունների, շահագրգիռ խմբերի, առանձին մարդկանց կամ իշխանությունների կողմից:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s