Հանրային քաղաքականություն

Հանրային քաղաքականությունն առնչվում է իշխանությունների գործունեությանը և այդ գործընթացի մեջ քաղաքացիների մասնակցությանը: Դա տեղի է ունենում, երբ իշխանությունը փորձում է լուծել հանրության առջև ծառացած հիմնախնդիրները: Ուստի հանրային քաղաքականության գործընթացի մեջ միշտ ընդգրկված են իշխանություններն ու հանրությունը: Հանրություն ասելով՝ այստեղ նկատի ու նենքբնակչության այն հատվածը, որի վրա ազդում է այս կամ այն քաղաքականությունը:

Իշխանության մարմինները սովորաբար ընտրում են այնպիսի խնդիրներ, որոնք հետաքրքրում են հանրության բազմաթիվ անդամների կամ բարձրաձայնվում մարդկանց մեծամասնության կողմից: Այդ խնդիրները կարող են առնչվել կյանքի տարբեր ոլորտների` հասարակական, առողջապահական, կրթական, բնապահպանական և այլն:

Այն բոլոր դեպքերը, երբ իշխանության մարմիններն ընդգրկված չեն մարդկանց հիմնախնդիրների լուծմանը, համարվում են մասնավոր կյանքի դեպքեր: Այսպիսի դեպքերի օրինակներ են ձեր մասնակցությունը ծառատունկին կամ շրջակա միջավայրի մաքրման աշխատանքներին, տարեցներին և հաշմանդամներին օգնելը, Կարմիր խաչի կողմից առաջին օգնության ուսուցումը, բարեգործական համերգը, կրոնական արարողությունը, ժողովրդական տոնակատարությունը: Նման որոշ միջոցառումները երբեմն անվանվում են նաև հանրօգուտ աշխատանք:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s