ՀՀ հողային ծածկը

Չնայած Հայաստանի Հանրապետության սահմանափակ տարածքին՝ նրա հողային ծածկույթը աչքի է ընկնում բացառիկ բազմազանությմբ։ Հայաստանին՝ որպես լեռնային երկրի, բնորոշ է հողածածկույէի փոփոխությունը ոչ միայն հորիզոնական, այլև վերընթաց ուղղությամբ։

Կիսաանապատային գորշ հողեը զբաղեցնում են հիմնականում Արարատյան գոգավորության ցածրադիր գոտու մինչև 1300 մ բարձրությունները։ Այս հեղերը հարուստ են կրով, մեծ մասամբ քարքարոտ են և փոշիացած։

Լեռնաշագանակագույն հողերը տարածվում են հանրապետության հյուսիս-արևելքում՝ մինչև 800մ, և հարավում՝ 1300-1700մ բարձրությոունների վրա։ Այս հողերը պիտանի են հացահատիկների մշակման, ծխախոտագործության և այգոգործության համար։

Լեռնային սևահողերը մեզանում ամենատարածվածն են։ Դրանք հանրապետության գյուղատնտեսության գլխավոր հարստությունն են, տարածվում են 1300-1400 մ  բարձրություննեերում։ Դրանց վերին շերտը լավ հումուսացված է։

Լեռնանտառային գորշ և դարչնագույն հողերը հիմնականում տարածված են հանրապետության հյուսիսարևելյան և հարավարևելյան լեռնալանջերի 900-2400մ բարձրություններում։ Այս հողերի զգալի մասը տափաստանացված է։ Այստեղ մշակւմ են հացահատիկային, բանջարաբոստանային բույսեր, պտղատու ծառեր։

Մարգագետնատափաստանային հողերը տարածվում են սևահողերից և լեռնանտառային հողերից բարձր՝ 2100-ից մինչև 2400-2500մ բարձրություններում։ Բարձր է հումուսի պարունակությունը 8-13%։ Այս հողերի ստորին մասն օգտագործվում է որպես խոտհարք, իսկ վերինը՝ արոտավայր։

Լեռնամարգագետնային հողերը ձևավորվել են ցուրտ լեռնային կլիմայի՝ համեմատաբար բարձր խոնավության և ցածր ջերմաստիճանի պայմաններում։ Այս հողերում շատ են հանդիպում ֆիզիկական հոզմահարության արդյունքում առաջացած քարացրոնները։

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s