Չեմ կարողացել, չեմ կարողանում, երբեք էլ չեմ կարողանա

Այս պատմությունը մի տղայի մասին էր, ով պաշտում էր կրկեսը և ամենից շատ կրկեսի գազաններին։ Նա ամենից շատ հետաքրքրված էր փղով։ Տղային հետաքրքրում էր այն հարցը․ թե ինչպես է հսկայան փիղը շղթայված մնում ցցից, չէ որ նա կարող էր ազատվել կապանքներից։ Նա բոլորին հարցնում էր թե ինչպես է, որ փիղը չի փորձում ազատվել։ Սակայն նա ավարար պատասխան չստացավ։

Տղան մեծացավ և մի օր հանդիպեց մի խելացի մարդու, որը կարողացավ պատասխանել նրա հարցին։ Նա ասաց, որ փիղը չի փախչում որովհետև վարժեցրած է և սովոր է այդ միջավայրին։ Տղան պատկերացրեց ցցին կապված փոքրիկ փղին, որը երևի թե փորձել է ազատվել։ Երկար փորձել է և չի ստացվել, հոգնել է, նորից փորձել։ Եվ հասել է այն սարսափելի օրը, երբ նա պարտվել է իր ճակատագրին և ընդունել, որ անզոր է և չի կարող ազատվել։ Իսկ երբ մեծացել է չի էլ փորձել ազատվել, քանի որ իր հիշողության մեջ մնացել է այն փաստը, որ նա անզոր է և թույլ։

Հեղինակն այս պատմությամբ ցույց է տալիս, որ կյանքում էլ կան շատ ցցեր որոնաց մենք կապված ենք։ Որոշ մարդիկ մեկ անգամ հան դիպելով հիասթափությանը չեն փորձում ևս մեկ անգամ։ Այլ ասում են, որ չեն կարողացել, չեն կարողանում և չեն էլ կարողանա։ Սակայն պետք չէ հիասթափվել։ Պետք է կամքի ուժ ունենալ, կրկին փորձել, փորձել այնքան մինչև որ ստացվի։ Եվ եթե մենք ջանանք, աշխատենք ապա անպայման կհասնենք հաղթանաքի։

Սարսափելի մի օր ասելով հեղինակը նկատի ունի այն օրը, երբ փիղը հանձնվեց, հնազանդվեց իր ճակատագրին և դադարեց փորձեր անել ազատվելու համար

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s