Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա

Հայաստանի գիտությունների ակադեմիան  հիմնադրվել է 1943թ. նոյեմբերի 10-ին՝ 1935 թվականից գործող ԽՍՀՄ հայկական մասնաճյուղի  հիման վրա: Հայաստանի գիտությունների ակադեմիայի առաջին հիմնադիրներից մեկն է Հովսեփ Օրբելին, իսկ 1947-1993 թթ.՝  Վիկտոր Համբարձումյանը: 1993-2006 թթ. ՀՀ ԳԱԱ-ն ղեկավարել է ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը: 2006թ. մայիսի 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ է ընտրվել ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

ԳԱԱ-ն կազմակերպում և իրականացնում է հիմնարար և կիրառական գիտական հետազոտություններ, համակարգում հանրապետությունում կատարվող հիմնարար հետազոտությունները: ԳԱԱ-ն Հայաստանի Հանրապետության իշխանության բարձրագույն մարմինների պաշտոնական գիտական խորհրդականն է:

ՀՀ ԳԱԱ-ն, որպես պետական գիտական հաստատություն, գիտահետազոտական ինստիտուտների, նրանց հավասարեցված հաստատությունների, օժանդակ ծառայությունների և կառավարման մարմնի՝ նախագահության միասնությունն է: ՀՀ ԳԱԱ-ն միավորում է 34-ից ավելի գիտական ինստիտուտներ, հաստատություններ, ձեռնարկություններ և այլ կազմակերպություններ: ՀՀ ԳԱԱ նախագահությունն ունի, ըստ գիտության բնագավառների, գիտությունների հինգ բաժանմունք՝

  • մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունք,
  • ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունք,
  • բնական գիտությունների բաժանմունք,
  • քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունք,
  • հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք:

Որոշ ինստիտուտներ ունեն փորձարարական գործարաններ, փորձակայաններ, հատուկ կոնստրուկտորական բյուրոներ, բուսաբանական այգիներ և այլն: Նախագահությանն առընթեր գործում են՝ Հիմնակազմ գիտական գրադարանը, Գիտական տեղեկատվության կենտրոնը, Միջազգային գիտակրթական կենտրոնը, ՙԳիտություն՚ հրատարակչական-արտադրական միավորումը, տպարանը, ինչպես նաև օժանդակ ծառայություններ:

ՀՀ ԳԱԱ նախագահությանն առընթեր գործում են գիտական հանձնաժողովներ և խորհուրդներ /գիտահրատարակչական խորհուրդ, հաշվողական տեխնիկայի հանձնաժողով, էներգետիկայի պրոբլեմային գիտական խորհուրդ, Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով/, իսկ գիտությունների բաժանմունքներում, ըստ գիտական ուղղությունների՝ գիտական խորհուրդներ:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s