Հոկտեմբերի 9-13

Հովհաննես Բաղրամյան

Հովհաննես Բաղրամյան ,Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատար, Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար։ Իսկական անուն-հայրանունը՝ Հովհաննես Խաչատուրի։ Ծնվել է հայ երկաթուղային բանվորի ընտանիքում՝ Չարդախլու գյուղում՝ Ռուսական Կայսրության Ելիզավետպոլի (Գանձակի) նահանգում՝ ներկայիս այսպես կոչված Ադրբեջանական Հանրապետության) տարածքում։ Նույն գյուղում է ծնվել Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը՝ ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալը։ 1915 թվականին Հովհաննես Բաղրամյանը կամավոր ընդգրկվեց Ռուսաստանի բանակում՝ 2-րդ Կովկասյան սահմանային գնդում՝ Ռուսաստանի էքսպեդիցիոն կորպուսի կազմում, և Առաջին համաշխարհային պատերազմի մեծ մասը կռվեց Կովկասյան ճակատում՝ Օսմանյան Կայսրության դեմ։ Զորացրվեց 1917 թվականին և 1920 թվականին մտավ Կարմիր բանակ. մասնակցեց Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին։ Հայկական բանակի կազմում մասնակցել է 1918 թվականի Սարիղամիշի և Կարսի տարածքում թուրքերի դեմ կռիվներին, ինչպես նաև Սարդարապատի հերոսամարտին։ 1925 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի (Լենինգրադի) հեծելազորային դպրոցը, 1934 թվականին՝ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s