Ժողովրդավարություն

Ժողովրդավարություն կամ դեմոկրատիա (demos — ժողովուրդ, kratos — իշխանություն, բառերից), քաղաքական համակարգի տեսակ, որտեղ կառավարումն իրականացվում է պետության ողջ բնակչության կամ իրավասու խմբերի կողմից՝ սովորաբար ընտրված ներկայացուցիչների միջոցոցով։

Դեմոկրատիայի վերաբերյալ քաղաքական մտքի պատմության մեջ եղել են իրարամերժ կարծիքներ, դեռևս Պլատոնի և Արիստոտելի ժամանակներից։

Ժողովրդավարության գլխավոր հատկանիշը իշխանության պատկանելն է ժողովրդին։

Այսօր, բնականաբար, այդպիսի կառավարումը չի կարող արդյունավետ լինել: Սակայն, ինչպես և Հին Աթենքում, ժողովրդի իշխանությունն իրականացնելու համար անհրաժեշտ են պաշտոնյաներ և նրանց լիազորությունը սահմանող օրենքներ: Առանց հստակ ձևակերպված օրենքների՝  ժողովրդի իշխանությունը կվերածվի կամայականության, անիշխանության, խառնաշփոթի: Իսկ դա ի վերջո կհանգեցնի բռնակալության: Այդ անցանկալի հեռանկարից խուսափելու լավագույն ճանապարհը իրավունքի և օրենքի հաստատումն է, պետական մարմինների լիազորությունների, քաղաքացիների իրավունքների ու պարտականությունների սահմանումը: Այդ ամենը ձևակերպող, սահմանող, հաստատող կարևորագույն փաստաթուղթը սահմանադրությունն է: Աշխարհի գրեթե բոլոր պետություններն ունեն սահմանադրություն: Այն այնքան կարևոր է, որ շատ հաճախ անվանում են երկրի մայր օրենք, հիմնական օրենք, գլխավոր օրենք կամ օրենքների օրենք:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s