ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25 – 29

Փորձե՛ք գնահատել Մոսկվայի և Կարսի պայմանագրերը /գրավոր/

Մոսկվայի պայմանագիր

Պայմանագիրը կնքվել է 1921թ. մարտի 16-ին  Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոսիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) կառավարության ու Թուրքիայի Ազգային մեծ ժողավի միջև և քննարկվել է Մոսկվայի ռուս-թուրքական կոնֆերանսի (26 փետրվարի — 16 մարտի, 1921 թվական) ժամանակ։

Պայմանագրի համաձայն՝

  • Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի իրավունքները թուրքաբնակ բոլոր վայրերում։
  • Թուրքիայի հյուսիսարևելյան սահմանն անցնում էր Ախուրյան ու Արաքս գետերի հունով՝ թուրքական կողմում թողնելով Կարսի մարզը և Սուրմալուի գավառը։
  • Նախիջևանը դառնում էր ինքնավար տարածք՝ Ադրբեջանի տիրապետության տակ։

Արդյունքում Հայաստանին մնում է ընդամենը 29 հազ․ քառ․ կմ տարածք։

Կարսի պայմանագիր

Պայմանագիրը կնքվել է 1921թ․ հոկտեմբերի 13-ին։ Պայմանագիրը, հաջորդելով Մոսկվայի պայմանագրին, հաստատում էր վերջինիս դրույթները և սահմանում էր ժամանակակից սահմանները Թուրքիայի և Անդրկովկասյան հանրապետությունների միջև։

Պայմանագրի համաձայն

  • Թուրքիային են անցնում Կարսի մարզը, գրեթե ամբողջությամբ և Սուրմալույի գավառը (որը նախկինում երբեք չեր գտնվել Թուրքիայի կազմում)՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով։
  • Նածիջևանի շրջանը անցնում է Ադրբեջանին և սահմանվում որպես ինքնավար կազմավորում
  • Չեղյալ են համարվում պայմանագիրը ստորագրող երկրների միջև կնքված բոլոր նախկին պայմանագրերը՝ բացառությամբ Մոսկվայի պայմանագրի։

Արդյունքում Հայաստանը կորցնում է իր տարածքի գրեթե կեսը։ Պայմանագրի դրույթները պարտադրվում են խորհրդային Հայաստանի կառավարությանը ռուս բոլշևիկյան կառավարության և անձամբ Ստալինի ճնշման տակ։

 

Հայկական լեռնաշխարհի ռելիեֆը

Հայկական լեռնաշխարհը նման է վիթխարի « պարսպապատ կղզու »՝ ընկած Պիրենեյան թերակղզուց մինչև Հնդկաչին թերակղզի ձգվող երկրագնդի ամենախոշոր՝ Ալպ-Հիմալայան լեռնային գոտում։

Հայկական լեռնաշխարհը ձևավորվել է մոտ 25-30 մլն տարի առաջ։

Եզրային լեռնաշղթաների համակարգի մեջ են մտնում լեռնաշծարհը հյուսիսից, արևելքից, հարավ-արևելքից և հարավից պարսպի մե շրջապատող ծալքաբեկորավոր լեռները։

Հյուսիսում՝ Սև ծովի ափին զուգահեռ, ավելի քան 500 կմ երկարությամբ ձգվում են Արևելապոնտական լեռները։

Լեռնաշխարհն արևելքից եզերող ծալքաբեկորավոր լեռնաշղթաները կազմում են Փոքր Կովկասի լեռնային համակարգը։

Լեռնաշխարհը հարավ-արևելքից պարսպող լեռներից նշանավոր են Արաքսի աջ ափին գտնվող Հարավային (Կարադաղի) Զագրոսի լեռնաշղթայի հյուսիսային հատվածի ծալքաբեկորավոր լեռներն ու Սավալան հրաբխային վիթխարի զանգվածը։

Լեռնաշխարհի հարավային մասում՝ Միջագետքի ցածրադիր հարթավայրի հարևանությամբ, բարձրանում է Արևելյան(Հայկական) Տավրոսի լեռնաշղթան՝ իր ճյուղավորումներով։

Միջլեռնային գոգավորությունները ձգվում են լեռնային համակարգերին զուգահեռ և համապատասխանում են խոշոր գետերի և լճերի ավազաններին։ Առանձնանում են Արաքս, Արևմտյան և Արևելյան Եփրատ գետերի, Սևանա, Վանա, Ուրմիա լճերի գոգավորությունները։

 

Էլեկտրական լիցք

Էլեկտրական լիցքը  սկալյար ֆիզիկական մեծություն է։ Բնութագրում է մարմնի՝ էլեկտրամագնիսական փոխազդեցությանը մասնակցելու և էլեկտրամագնիսական դաշտի աղբյուր լինելու հատկությունը։ Էլեկտրական լիցքի հասկացությունն առաջին անգամ կիրառվել է 1785 թ. Կուլենի օրենքում:

Չափման միավորը ՄՀ-ում կուլոնն  է՝ 1վայրկյանում 1 Ա հոսանքի ուժի դեպքում հաղորդչի լայնական հատույթով անցնող էլեկտրական լիցքը։ Մեկ կուլոն լիցքը շատ մեծ է։

եռևս հին անցյալում հայտնի էր, որ սաթը բրդով շփելիս ձգում է առարկաներ։ XVI դ. վերջում անգլիացի բժիշկ Վիլյամ Հիլբերտը այդ երևույթն անվանեց էլեկտրականացում։

1729 թ. Շառլ Դյուֆեն սահմանեց, որ գոյություն ունեն երկու սեռի լիցքեր։ Մի տեսակն առաջանում է ապակին մետաքսով շփելիս, մյուսը՝ ապակին խեժով շփելիս։

Էլեկտրականացմանը մասնակցում է ամենաքիչը երկու մարմին և էլէկտրականացման հետևանքով երկուսն էլ էլեկտրականանում են:

Նույն նշանի էլեկտրական լիցքեր ունեցող մարմինները իրար վանում են, իսկ հակառակ նշանի լիցքեր ունեցող մարմինները՝ իրար ձգում:

Առաջին բուժ օգնությունը շնչառական սուր խանգարումների ժամանակ

Օտար մարմին շնչուղիներում

Նորմայում՝ կլման ակտի պահին շնչափողի մուտքը փակվում է և սննդային մնացորդները մտնում են կերակրափող: Հակառակ դեպքում մենք կխեղդվենք: Եթե այնուամենայնիվ որևէ բան հայտնվում է շնչափողում առաջացնում ռեֆլեկտոր հազ, որն ունի պաշտպանական նշանակություն:

 Հազի հրոցանման շարժումները օտար մարմինները  դուրս են բերում: Եթե օտար մարմինը ամբողջությամբ փակում է շնչուղիների լուսանցքը,  առաջանում է կտրուկ շնչարգելություն: Հիվանդը վեր է թռչում 2 ձեռքով բռնում կոկորդը, վախեցած հայացքով,  վախից չռված աչքերով, հայացքը  վախեցած արտահայտությամբ, ամեն կերպով փորձում  է շունչ քաշել: Տևում է շատ կարճ մեկից երկու րոպե,  օգնության բացակայության դեպքում հիվանդը կորցնում է գիտակցությունը, կարող է մահանալ:

Առաջին Օգնություն

Մոտենում ենք տուժածին հետևից, թիակների հետևից հարվածում թևի ափի հիմքով ներքևից վերև: Եթե էֆեկտը չկա, կիրառում ենք Հեյմլիկի մեթոդը՝մի ձեռքը բռունցք ենք անում, տուժածին գրկում մեջքի կողմից, բռունցքը դնում ստոծանի մասում, մյուս ձեռքով բռնում բռունցքը կատարում 3-4 անգամ հրոցանման շարժում, այդ ընթացքում մեր ուսով հարվածում թիկունքին:

Մինչև մի տարեկան երեխաների թիկունքին չի կարելի խփել, նրանց ոտքերից   բռնում ենք և  շրջելով` թափ տալիս:

Եթե կորցնում է գիտակցությունը պառկացնում ենք մեջքի վրա, բարձրանում  վրան և ստոծանին հրում դեպի վեր բռունցքներով:

Վիդեոնյութը տես ` http://www.youtube.com/watch?v=haSochZm5ao

 

«ՀՀ աշխարհագրական դիրքը» նախագիծ

 

Թվային քարտեզ

1.Ուրվագծային կամ թվային քարտեզի վրա նշել ՀՀ հարևան երկրներն ու նրանց հետ ունեցած ՀՀ սահմանների երկարությունը:

Հայաստան-Վրաստան-118կմ
Հայաստան-Ադրբեջան-245կմ
Հայաստան-Իրան-830կմ
Հայաստան-Թուրքիա-826կմ
Հայաստան-Ռուսաստան-4191կմ

2.Թվային քարտեզի վրա նշել ՀՀ տարածքի հեռավորությունը (ուղիղ գծով) Սև ծովից, Միջերկրական ծովից, Կասպից ծովից և Պարսից ծոցից:

Հայաստան-Սև ծով-978կմ
Հայաստան- Միջերկրական ծով-1877կմ
Հայաստան- Կասպից ծով-467կմ
Հայաստան- Պարսից ծոց-681կմ

3.Բնութագրեք ՀՀ աշխարհագրական դիրքը դիտարկելով այն տնտեսական, քաղաքական և կլիմայական տեսանկյուններից:

ՀՀ սահմանակից երկրներն են Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և Իրանը: Հայաստանի կլիմայաստեղծ գործնները բազմազան են: Հայաստանի տարածքը գտնվում է մերձարևադարձային գոտու հս. լայնություններում և բնութագրվում է չոր ցամաքային կլիմայով, կլիմային հակադրություններով  ու տարվա չորս եղանակների առկայությամբ: Տարածքին բնորոշ է առևային կլիման: Բարդ և խորդուբորդ ռելիեֆի պայմաններում Հայաստանի տնտեսությունը կենտրոնացված է Հայաստանի Հանրապետության տարածքի մոտ 60 %-ի վրա։  Հայաստանի հանքարդյունաբերությունն է կապար,ցինկ, պղինձ և ոսկի:Տեղական գլխավոր էնէրգոռեսուրսը հիդրոէլէեկտրականությունն է: ՀՀ ունի բարեդրացիական հարաբերություններ աշխարհի մոտ բոլոր երկրների հետ: Հայաստանում առկա է կայուն քաղաքական իշխանություն: Հայաստանը ունի շատ երկրների, միջազգային կազմակերպությունների հետ կնքած պայմանագրեր, համաձայնագրեր: Մեր ռազմական գործընկերն է համարվում Ռուսաստանը: Հայաստանը գտնվում է երկարատև պատերազմական գոտում: Հանրապետության թշնամիներն են հանդիսանում Ադրվեջանը և Թուրքիան, որոնք չեն ցանկանում վերադարձնել հայկական գրավված հողերը և ստեղծում են մեր երկրի համար տնտեսական, քաղաքական և ճանապարհային արգելափակումներ, որպեսզի Հայաստանում լինի քաոս և աղքատություն: Հայաստանը ընդգրկված է աշխարհում գոյություն ունեցեցող, ճանաչված, մարդասիրական ռազմական, տնտեսական, քաղաքական  կազմակերպությունների մեջ՝ որպես լիիրավ անդամ:

 

 

ԽԱ­ՂՈ­ՂԻ ՏԵ­ՐԵ­ՎՈՎ ՏՈԼ­ՄԱ (վերլուծություն)

 

Այս պատվածքում հերոսն ասում է Ռուբենին որ ուզում է գնալ անկորիզ խախողի այգին, որն «Արա­րատ» գերեզմանատան ետեևում է: Ուզում է գնալ և հավաքել խախողի տերևները և տոլմա պատրաստել:Հերոսը ասում էր, որ  տոլման Հայաստանի ավանդական ուտեստ չէ, այլ բիթլիսցի Սարոյանների ուտեստը: Նա պատմում էր թե ինչպես է պետք տոլմա ուտել, ասում էր որ տոլման էլ ավելի համեղ է երբ վրան մածուն ես լցնում։

Ինքս տոլմա չեմ սիրում, սակայն կարդալուց հետո երևի կսիրեմ այդ ուտեստը։

Հատվածներ պատմվածքից՝

«Որ­քան հաս­կա­նում եմ, — ասում է Ռու­բե­նը, — խա­ղո­ղիտերև հա­վա­քե­լիս, սո­վո­րա­բար, ճյու­ղի կամ որ­թի վրա­յի յու­րա­քանչ­յուր եր­րորդ տերևն են պո­կում, այդ մա­սին լսե՞լ ես»: «Գի­տե՞ս ինչ, — պա­տաս­խա­նում եմ, — երևի չեմ լսել, բայց ոնցոր թե հա­յա­վա­րի չի լի­նի, եթե հար­գես ամառ­վա տո­թին ստ­վեր ու­նե­նա­լու խա­ղո­ղի ող­կույզ­նե­րի իրա­վուն­քը»:
                                                                          ***
Ռու­բե­նը հարց­րեց. «Ու­րեմն խա­ղո­ղի տերևով տոլ­ման մե՞նքենք հո­րի­նել»: «Եթե, — ասա­ցի, — հա­յե­րին նկա­տի ու­նես` ոչ:Իսկ եթե բիթ­լիս­ցի Սա­րո­յան­նե­րին նկա­տի ու­նես` այո, և կա­սեմ, թե ին­չու: Մենք աշ­խար­հի մե­ծա­գույն խո­հա­րար­ներնենք, ինչ­պես մեր եր­կու­սի մայ­րերն ու հայ­րե­րը, քա­նի որ հա­մոզ­ված եմ, վա­ղուց նկա­տած կլի­նես, որ հորդ պատ­րաս­տածճաշ­ե­րը նույն­քան հա­մեղ են, որ­քան մորդ եփա­ծը: Բա­ղադ­րա­տոմ­սե­րի ետևից էլ չենք ընկ­նում: Սո­վո­րում ենք այն, ինչ ու­նենք, և ամե­նա­լա­վը մենք ենք պատ­րաս­տում: Աշ­խար­հի այսհս­կա տա­րած­քում տոլ­ման կա­տա­րե­լա­պես մեր սե­փա­կա­նու­թյու­նը չէ»:

Հայկական լեռնաշխարհ։Ընդհանուր բնութագիրը

Հայաստանն անունն աշխարհի տարբեր լեզուներով տարբեր կերպ է հնչում։ Միջազգային տարածում ունի լատիներեն Armenia անվանումը;Կան նաև այլ անվանումներ՝ Արմանա, Արմենի, Էրմենիստան, Սոմխեթի և այլն։

Հայաստանի չափերն ու սահմանները տարբեր են աշխարհի ֆիզիկական, պատմական, բնակչության և քաղաքական քարտեզներում։

Ներկա ժամանկներում հայաստան անվանումն ունի տարբեր ընդգրկում և բովանդակություն։ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական անվանումը վերաբերում է պատմական  Հայաստանի այն հատվածին, որտեղ վերականգնվել է հայոց պետականությունը և ճանաչված է միջազգայնորեն։ Երկրորդ դեպքում Հայաստան անվանումն օգտագործվում է որպես հայաստանի հանրապեթությն և փաստորեն գոյություն ունեցող Լեռնային Ղարաբաղի հանրապետության միասնական անվանում (որ պաշտոնական)։ Երրորդ դեպքում հայաստան ասելով Պատմական հայաստանը։

Այսօր, հարյուրամյակների ընդմիջումից հետո, հայ ժողովուրդը կարողացել է իր անկախությունը վերահաստատել որրպես միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան պետություն ու միջազգային հանրության լիիրավ անդամ և գոյություն ունենալ իր պատմական բնատարածքի 10%-ն ընդգրկող սահմաններում։

ՌՆԹ

ՌՆԹ-ն իր կառուցվածքով նման է ԴՆԹ-ի մեկ շղթային:Բջջում կա ՌՆԹ-ի մի քանի տեսակներ,որոնց ֆունկցիան սպիտակուցի սինթեզի մասնակցությունն է:Դրանք փոխադրող ՌՆԹ-ներն են որոնք չափերով շատ փոքր են: Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահպանումն է հաջորդ սերունդների փոխանցումը: